Իրանի արտգործնախարար. Թեհրանը բաց է տարածաշրջանի բոլոր երկրների հետ երկխոսության համար


12:44 , 23 հունվար, 2020

Panorama.am-ը գրում է.

Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր երկիրը բաց է Պարսից ծոցի բոլոր հարևանների հետ երկխոսության համար։ Նա այդ մասին գրել է հունվարի 23-ին՝ թվիթերի իր էջում: Այս մասին գրում է Regnum-ը։

«Իրանը բաց է երկխոսության համար, մենք հայտարարում ենք մեր պատրաստակամությունը մասնակցելու տարածաշրջանի շահերին համապատասխանող ցանկացած գործողությանը: Մենք ողջունում ենք ցանկացած քայլ, որը նպաստում է տարածաշրջանի կայունությանը և բարգավաճմանը», - շեշտել է Զարիֆը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: