Սինտիա՝ աշխարհի միակ մանեկենը, ում հրավիրում էին ժամադրության, նամակներ էին գրում երկրպագուներն ու նախանձում կանայք. ինչպե՞ս անշունչ տիկնիկը դարձավ սեքս սիմվոլ (Photo)


16:30 , 23 հունվար, 2020

1932թ.-ին հայտնի դիզայներ Լեստեր Գաբան ստեղծեց մի մանեկեն, որը կարծես իրական կին լիներ։ 1937թ.-ին նրան նկարահանեցին New York City for Life ամսագրում ու թերևս 1937թ.-ին նա դարձավ արդեն բոլորին հայտնի։ Շուտով նրան սկսեցին հրավիրել ժամադրությունների, նամակներ գրեցին երկրպագուներն ու նախանձեցին կանայք։ Սինտիա անունով մանեկենը դարձավ ավելի հայտնի, քան ինքը՝ Մերիլին Մոնրոն։ Ինչպե՞ս։ 

Փառքի ուղին սկսվեց հենց ամսագրի ֆոտոշարքից, որտեղ պատկերված էր մի սեքսուալ տիկնիկ, որը կարող էր իր գրավչությամբ մրցել բոլոր հայտնի դերասանուհիների հետ։ Ամենահայտնի դեմքերն անգամ երազում էին նրա հետ գոնե մեկ անգամ ընթրելու մասին, ու այսպես հասարակ մանեկենը սկսեց հայտնվել ամենահայտնի միջոցառումների հյուրերի ցուցակում, սկսեց այցելել թատրոն ու ուղեկցել ամենասեքսուալ տղամարդկանց։ 

Ամեն ինչ ավելի մեծ աբսուրդի հասավ, երբ Սինտիան հայտնի նորաձևության տներից սկսեց հագուստներ նվեր ստանալ, որոնք այնքան թանկարժեք էին, որ դժվար թե որևէ հասարակ կին կարողանար նման հագուստ կրել իրեն թույլ տար։ Նա սկսեց վարել սեփական թոք-շոուն և նկարահանվել ֆիլմերում։ 

Սակայն ինչ-որ պահի աշխարհն ուշքի եկավ. նա ընդամենը անշունչ տիկնիկ է։ Դա տեղի ունեցավ 1942թ.-ին, երբ նրան ստեղծողը՝ Գաբան, սկսեց ծառայել բանակում։ Շուտով նրա աստղը քիչ-քիչ մարեց, ու նա դարձավ թոշակառու հայտնի։ Երկար ժամանակ, սակայն, Սինտիայի փառքի ճանապարհն օգտագործում էին շատ ընկերություններ, որպեսզի ապահովեն իրենց մարքեթինգը հենց մանեկենների միջոցով։

Ահա նրա փառքի ուղին՝ լուսանկարներով։