Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում կրկին անհանգիստ է: Արդեն մի քանի օր է` մարդիկ հարձակվում են բանկերի վրա, կոտրում շինությունների ապակիներն ու ջարդուփշուր անում կանխիկ գումար տրամադրող բանկոմատները, գրում է Daily Mail-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ բնակիչների զայրույթի պատճառն այն է, որ բանկերը քաղաքացիներին թույլ չեն տալիս անհրաժեշտ քանակությամբ գումար հանել իրենց դեպոզիտներից:
«Ընտանիքիս ասել եմ, որ բանկ եմ գնում, բայց չգիտեմ՝ երբ կվերադառնամ: Ստեղծված իրավիճակն անչափ տհաճ է: Մարդկանց դեմքին կարող եք անհանգստություն, շփոթմունք և վախ տեսնել: Նրանք վախենում են կորցնել իրենց դեպոզիտները»,- պատմել է Բեյրութի մի բնակչուհի:
Պարբերականը նկատում է, որ տարիներ շարունակ բազմաթիվ լիբանանցիներ ապրել են վարկերի և սփյուռքի իրենց հարազատների ուղարկած գումարների շնորհիվ: Սակայն երկիրը պատուհասած ֆինանսական ճգնաժամն ու ներքին կապիտալի նկատմամբ աննախադեպ վերահսկողությունն այս ամենին վերջ է դրել՝ շարժելով թե՛ հարուստ, թե՛ աղքատ խավի զայրույթը: Այժմ երկիրը տնտեսական կոլապսի շեմին է, և մարդիկ բանկային համակարգին մեղադրում են իրենց դեպոզիտները «գերի վերցնելու» համար: