Այսօր՝ երեկոյան ժամերին, Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում հանրապետության տարածք, սպասվում է ձյուն


09:36 , 23 հունվար, 2020

Այսօր՝ երեկոյան ժամերին, Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում հանրապետության տարածք։
Հունվարի 23-ի երեկոյան հանրապետության արևմտյան և կենտրոնական շրջաններում, առաջիկա գիշերը՝ շրջանների զգալի մասում, իսկ վաղը ցերեկը հատկապես Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն։ Սպասվող ձյան շերտի բարձրությունը կկազմի 5-8 սմ, Լոռիում և Տավուշում՝ 1-2 սմ։ Հունվարի 24-ի լույս 25-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, սակայն հունվարի 28-ից կրկին նույնքանով կբարձրանա։
Երևանում այսօր ուշ երեկոյան կսկսվի ձյուն, որը կշարունակվի ողջ գիշեր, վաղը ցերեկը տեղումները կդադարեն։ Սպասվող ձյան շերտի բարձրությունը Երևանում կլինի 4-5 սմ։