Իսպանիայի Գավաթ. Ռեալը 1/16 եզրափակիչը հաղթահարեց առանց դժվարության (Video)


08:30 , 23 հունվար, 2020

Armsport.am-ը գրում է.

Իսպանիայի Գավաթի (Copa del Rey) խաղարկության 1/16 եզրափակչում «Ռեալը» հյուրընկալվել էր «Ունիոնիստաս» թիմին, որը հանդես է գալիս Սեգունդա Բ-ում: «Արքայական» ակումբը հաղթեց 3:1 հաշվով:

18-րդ րոպեին Բեյլը բացել է հաշիվը, իսկ 57-րդ րոպեին Մորիլոն հավասարեցրել է այն: 5 րոպե անց տանտերերի ֆուտբոլիստը պատահմամբ գնդակն ուղարկել է սեփական դարպասը: Հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին Բրահիմ Դիասը խփել է «Ռեալի» 3-րդ գոլը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։