Քլոե Քարդաշյանի հանդերձանքը ծաղրել են ցանցում


02:49 , 23 հունվար, 2020

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան-Ուեսթի կրտսեր քրոջը՝ Քլոեին, ծաղրել են համացանցում երեկույթի համար ընտրած հանդերձանքի համար, գրում է Daily Mail-ը:

«Քարդաշյան ընտանիք» հեռուստաշոուի 35-ամյա աստղը հունվարի 21-ին Արևմտյան Հոլիվուդում մասնակցել է «Abyss» խանութի բացման արարողությանը: Հրապարակված լուսանկարներում նա երկար, խորը լանջաբացվածքով արծաթագույն զգեստով է, առանց կրծկալի, իսկ փեշի կտրվածքը հասնում է մինչև գոտկատեղին: Abyss ապրանքանիշի կայքում այն արժե 380 դոլար:

Քլոեն կերպարը լրացրել է թղթադրամների տրցակի տեսքով բազմագույն բյուրեղից պատրաստված և 24 կարատանոց ոսկով ծածկված կլատչով: Այն հնարավոր է պատվիրել Judith Leiber ապրանքանիշի կայքում՝ 5695 դոլարով:

Ցանցի օգտատերերը քննադատել են Քլոե Քարդաշյանին՝ արտաքին տեսքի համար: Շատերը նրան անճաշակ են անվանել, իսկ ոմանց դուր չի եկել, որ նա զգեստը կրում է առանց կրծկալի: