Գագիկ Խաչատրյանի եղբորորդին, ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյանը 20 մլն գրավի դիմաց ազատ կարձակվի


23:16 , 22 հունվար, 2020

Tert.am-ը գրում է.

ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքը երկու ամսով երկարաձգվեց, բայց դատարանը նաև բավարարեց Կարեն Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ամրամ Մակինյանը։

«Դատարանն այս անգամ գտնվեց իր բարձրության վրա և բավարարեց մեր միջնորդությունը, Կարեն Խաչատրյանի համար գրավի կիրառումը ճանաչվեց թույլատրելի։ Կարեն Խաչատրյանը գրավի գումարը վճարելուց հետո կարող է ազատ արձակվել»,- ասաց պաշտպանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ