Սպանդանոցային մորթն այլընտրանք չունի, խնդրի լուծումներից մեկը շարժական սպանադանոցների կիրառումն է. Ռուստամ Բաքոյան (Video)


20:29 , 22 հունվար, 2020

Tert.am-ը գրում է.

Գյուղացիների մտահոգությունը կիսում եմ, սպանդանոցների թիվը պետք է ավելացնել, բայց սպանդանոցային մորթին այլընտրանք չկա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: Նա ընդգծեց, որ խորհրդարանում պատգամավորների և մասնագետների հետ քննարկումից հետո  կառավարությանն առաջարկություններ են ներկայացրել: Ըստ նրա՝  պարտադիր սպանդանոցային մորթի վերաբերյալ որոշման կիրառման երկարաձգումը լավագույն տարբերակը կլինի:

«Սպանդանոցների թիվը թույլ չի տալիս այս կարճ ժամանակահատվածում, որպեսզի կարողանան մորթը լիարժեք իրականացնել, հետևաբար՝ մի շարք խնդիրներ են առաջ  գալիս: Առաջարկություններից մեկը նաև այն է, որ մոբիլ շարժական սպանդանոցներ  ստեղծվեն։ Եթե պահանջում է ներդրումներ, ապա մսավաճառների բեռը թեթևացնելու համար անհրաժեշտ է սուբսիդավորել, օրինակ՝ ինչպես խելացի գումարի և ջերմոցների    դեպքում կառավարությունը ծախսերի մի մասը վերցնում է իր վրա»,-մանրամասնեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ