«Եթե Քադիրովը ձայնակցում է իմ երգին, ուրեմն՝ այն հիթ է դարձել Չեչնիայում»․Ռոզա Ֆիլբերգը՝ «Примавера» երգի կրկնօրինակելու և Չեչնիայի ղեկավարի արձագանքի մասին (Video)


20:44 , 22 հունվար, 2020

Tert.am Life-ը գրում է.

Օրերս համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երգչուհի Ռոզա Ֆիլբերգի «Примавера» ստեղծագործությունը կատարում է Չեչնիայի ժողովրդական արտիստուհի Այնա Գետագազովան, մի պահ նրան ձայնակցում է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը։

Ռոզա Ֆիլբերգը Tert.am Life-ի հետ զրույցում նշեց, որ իր համար տեսանյութը որքան հաճելի, նույնքան էլ անհանգստացնող էր։ Խնդիրն այն է, որ իր երգը կատարել են առանց հեղինակային իրավունքները պահպանելու։  

«Այդ տեսանյութն ինձ ուղարկել է իմ ֆան ակումբի էջը։ Երբ Նիկ Էգիբյանի հետ այդ երգը ստեղծում էինք, ինձ համար կանխատեսելի էր, որ այն իր ռիթմով շատերին կգրավի։ Ես ուրախ եմ, որ իմ երգերն արտերկրում ևս հայտնի են, այնտեղ էլ են կատարում, է՛լ ավելի հաճելի է, երբ ղեկավարն է ձայնակցում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ