Արևային էներգիայի խոշոր ծրագրեր իրականացնելու պարագայում սակագնի վրա դրական ազդեցություն կլինի. Տիգրան Ավինյան (Video)


19:24 , 22 հունվար, 2020

Factor.am-ը գրում է.

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ որևէ կասկած չունենք։ Այնուամենայնիվ, այն վերլուծությունները, որ այդ հանձնաժողովում արվում են, հիմնված են էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների ինքնարժեքների հաշվարկների վրա։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով էլեկտրաէներգիայի ոլորտում 24 մլն ճեղք ունենալու մասին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հարցին։

«Էլեկտրաէներգիայի սակագինը որոշվում է այդ բոլոր համալիր գեներացիա ապահովող ընկերությունների ինքնարժեքի, ծախսերի, ներդրումների և ակնկալվող շահույթի հաշվարկների հիման վրա։ Էներգետիկ համակարգի զարգացման հետ համատեղ, սակագինը կարող է փոխվել՝ և՛ ավելանալ, և՛ նվազել։ Մասնավորապես՝ արևային էներգիայի զարգացման մեր հեռանկարներում կանխատեսում ենք, որ արևային էներգիայի խոշոր ծրագրեր իրականացնելու պարագայում, սակագնի վրա դա էական ազդեցություն է ունենալու»,- նշեց Ավինյանը։

Փոխվարչապետն իշխանական պատգամավորին առաջարկեց գրավոր հարցում ուղարկել. «24 միլիարդի մասով կդժվարանամ որևէ բան ասել։ Կարող եք գրավոր հարցում ուղարկել և ստանալ բոլոր պարզաբանումները»:

Մանրամասները՝ տեսանյութում։