Մենք էսօր լրիվ օրինական ճանապարհով միլիարդներ ենք մսխում. Նիկոլ Փաշինյան


18:21 , 22 հունվար, 2020

Aysor.am-ը գրում է.

Ծննդատների թեմայի քննարկման արդյունքում մենք պետք է գանք ռազմավարական պատկերացումների, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ասում ենք՝ ո՞նց եք պատկերացնում, որ Մարալիկում կարող է ծննդատուն չլինել, չէ՞ որ Մարալիկի ծննդատունը սպասարկում է ևս 25  բնակավայրեր։ Հարց՝ ինչո՞ւ էդ 25 բնակավայրերում չկան ծննդատներ ու ինչո՞ւ էսօր մենք պահանջ չենք դնում, որ ՀՀ յուրաքանչյուր բնակավայրում պետք է լինի ծննդատուն, որովհետև դա տրամաբանական պահանջ չի, որովհետև դա նույնն է, որ Երևան քաղաքում մենք պահանջենք, որ ամեն շենքի մոտ լինի ծննդատուն», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ այս հարցում պետք է կողմնորոշվել։

«Անկեղծ ասած, ես զարմացա, երբ հեռուստատեսությամբ տեսա Մարալակի ծննդատան գործադուլ անող բուժանձնակազմին, երբ որ հիվանդանոցային խալաթներով ու ոտնամաններով դուրս էին եկել ձների մեջ ու փողոցներով քայլում էին ու էդ նույն խալաթով ու ոտնամանով գնալու էին ծնունդ ընդունելու», - ասաց վարչապետը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ