Հանճար և չարագործ. ինչպիսինն է իրականում եղել Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը


21:00 , 22 հունվար, 2020

Սթիվ Ջոբսի անունը հայտնի է գրեթե յուրաքանչյուրին։ Եվ դա ոչ միայն IT ոլորտում ունեցած դերի և Apple ընկերության հիմնադրման շնորհիվ է։ Այս մարդու դեսպոտական բնավորության մասին խոսում են նույնքան, որքան նրա հանճարեղության մասին։

Առանց համարանշանների ավտոմեքենա

Ջոբսի Mercedes-Benz SL55 AMG ավտոմեքենան չուներ համարանշան։ Ինչպե՞ս։ Նա մանրամասնորեն ուսումնասիրել էր ճանապարհային երթևեկության կանոնները, որոնքգործում էին Կալիֆորնիայում, և հայտնաբերել էր, որ նոր ավտոմեքենայի սեփականատերը պարտավոր է մեքենան գնելուց հետո 6 ամսվա ընթացքում դրա վրա համարանիշ տեղադրել։ Այդժամ Ջոբսը լիզինգային պայմանագիր կնքեց և յուրաքանչյուր կես տարին մեկ փոխում է իր Mercedes-ը նոր մոդելով։

Պատճառն ամբողջովին Ջոբսի ոճով էր. նա կարծում էր, ո համարանիշերը տգեղ են։ Ի դեպ, նա կարողանում էր անգամ համարձակորեն զբաղեցնել Apple-ի գրասենյակի կողքին գտնվող հաշմանդամների համար նախատեսված ավտոկայանատեղում կայանել իր մեքենան։

Հագուստը որպես համազգեստ

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն ամեն օր կրում էր նույն հագուստը՝ Levi’s կապույտ ջինսեր, New Balance կոշիկներ և սև շապիկ։ Ասում են, որ նա դա անում էր հագուստ ընտրելու վրա ժամանակ չծախսելու համար։

Սակայն Ջոբսն ավելի ճկուն էր, քան նրան պատկերացնում են։ Այնտեղ, որտեղ նրա աշխատանքային համազգեստը տեղին չէր, նա դա, ամեն դեպքում, չէր կրում։ 2001 թ. Տոկյոյում MacWorld Expo-ի ժամանակ նա կրում էր սև կոստյում, իսկ Օսկարի միջոցառման ժամանակ՝ սմոքինգ։

Սատանան դետալներում

Ջոբսը պերֆեկցիոնիստ էր։ Եթե ինչ-որ բան տեղի էր ունենում առանց նրա անմիջական համաձայնությամբ, ապա նա անողոք էր գտնվում. նման դեպքերում ունակ էր անգամ աշխատանքից հեռացնել նրան, ում ինքն էր նշանակել։

Հայտնի է մի պատմություն։ Երբ Սթիվին դուր չեն եկել առաջին Macintosh-ի համանի տողի վերնագրերը, նա աշխատակիցներին ստիպել է անդադար նոր տարբերակներ մտածել։ Երբ աշխատակիցները վերջապես պնդել են, որ առավել կարևոր գործեր կան անելու, Ջոբսը հունից դուրս է եկել. «Պատկեացնու՞մ եք, թե ինչ տհաճ կլինի մարդկանց համար ամեն ր այս վերնագրերը տեսնելը։ Սա մանրուք չէ։ Սա այն է, ինչը պետք է գերազանցությամբ կատարել»։

Ութ տարի կահույք ընտրելու համար

Ջոբսի համար միշտ բարդ էր սեփական բնակարանը կահավորելը։ Դեռ չամուսնացած ժամանակ նա ապրում էր տանը, որտեղ կային ընդամենը մեկ ներքնակ, սեղան և երկու աթոռ։ Եվ անգամ այն ժամանակ, երբ նա ընտանիք ձեռք բերեց, շատ բան չփոխվեց։ «Ութ երկար տարի մենք տեսականորեն քննարկում էինք մեր ապագա կահույքի ընտրության հարցը։ Օրինակ՝ Սթիվն անդադար հարցնում էր, թե ինչու է անհրաժեշտ բազմոց ունենալ», - պատմում է Ջոբսի կինը՝ Լոուրեն Փաուելը։

Մարդիկ՝ որպես քայքայման աղբյուր

Apple-ի գրասենյակում նա պահանջեց պատուհանները փակ կառուցել։ Ջոբսը վստահ էր, որ հասարակ մարդկանց չի կարելի հնարավորություն տալ ինչ-որ բան բացելու, հակռակ դեպքում նրանք ամեն ինչ կկոտրեն։ Հենց այս սկզբունքն էլ ընկած է Apple-ի ծրագրային ապահովման հիմքում։ Ըստ Ջոբսի՝ իր ստեղծածները կատարյալ էին, և ոչ ոք իրավունք չուներ դրանք փչացնելու։

Բուժքույրերի քասթինգ

ԱՆգամ կյանքի վերջում, գտնվելով հիվանդանոցում, նա ուսումնասիրել է 67 բուժքրոջ որպեսզի ընտրի իրեն խնամող երեքին։

Երբ թոքաբանը փորձել է հագցնել Ջոբսին, որը գտնվում էր հանգստցնողի ուժեղ ազդեցության տակ, վերջինս խաբել է բժշկին՝ ասելով, որ նրան դուր չի գալիս հագուստի դիզայնը, և խնդրել է հինգ այլ տարբերակ բերել։