Կարծում եմ, որ ժամանակն է արտաքին գերատեսչությունում փոխնախարարներից մեկը լինի միջազգային իրավունքի մասնագետ. պատգամավորը ԱԳ նախարարին (Video)


18:02 , 22 հունվար, 2020

Tert.am-ը գրում է.

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն այսօր ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, ասելով.

«Մեր նախորդ բոլոր կառավարություններն արտաքին քաղաքականությունում դրսևորել են պահպանողականություն  և Ձեր կառավարության առջև խնդիր է դրված լինել ավելի նախաձեռնող:

Դեպի ծով ելք չունեցող պետությունները միջազգային  իրավունքի շրջանակում ունեն արտոնություններ և այն պետությունները, որոնք գտնվում են դեպի ծով ելք չունեցող այլ պետությունների մեջտեղում, պարտավոր են առնվազն չխոչընդոտել ծով մուտք ունենալուն: Սա Թուրքիայի Հանրապետությանը ևս վերաբերում է և առնվազն 2  միջազգային կազմակերպության շրջանակում:

Այս առումով արդյո՞ք մեր արտաքին  քաղաքականության գերատեսչությունը  փորձելու է ապագայում ավելի նախաձեռնող լինել և օգտագործել  միջազգային իրավունքով թույլ տված հնարավորություններն ու գործիքակազմը, մեր հարևաններին պարտադրելու, որպեսզի հարգեն միջազգային իրավունքը:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանելով պատգամավորին՝ ասաց, որ  ՄԱԿ-ի շրջանակում գոյություն ունի դեպի ծով ելք չունեցող երկրների խումբ, որոնք շուրջ 30-ն են և Հայաստանը նույնպես այդ երկրների ցանկում է: Նախարարի խոսքով,  իրենք ևս աշխատում են և իրականացնում են գործակցություն այդ երկրների հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ