Երեւան քաղաքի քննչական վարչության պետն ազատվել է աշխատանքից


17:46 , 22 հունվար, 2020

Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Հիշեցնենք, որ Ջ.Ֆարխոյանը 2018 թվականի հոկտեմբերին էր ՀՀ նախագահի կողմից պարգեւատրվել «Մխիթար Գոշի» մեդալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկության հիման վրա։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ներկայումս վարչության պետի պարտականությունները կատարում է նրա տեղակալ Ահարոն Ներսիսյանը։