Թրամփը Գրետա Թունբերգին «շատ բարկացկոտ» աղջիկ է անվանել


23:00 , 22 հունվար, 2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաղորդել է, որ փաստացի ոչինչ չգիտի շվեդ բնապահպան-ակտիվիստ Գրետա Թունբերգի մասին։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Ինչպես հայտնի է, աղջիկն ու ամերիկյան առաջնորդը ելույթ են ունեցել Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում, հունվարի 21-ին։

«Իրականում ես ոչինչ չգիտեմ նրա մասին»,- ասել է Թրամփը։

Միևնույն ժամանակ նա Թունբերգին «շատ բարկացկոտ» աղջիկ է անվանել։

Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդն իր տարակուսանքն էր հայտնել Գրետա Թունբերգին «Տարվա մարդ» կոչմանը արժանացնելու կապակցությամբ։