Բեզոսը վերադարձրել է առաջատարի դիրքն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում


23:00 , 22 հունվար, 2020

Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը, ըստ Forbes-ի վարկածի, կրկին գլխավորել Է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը։

Գործարարը 115,5 միլիարդ դոլար ցուցանիշով առաջ է անցել Louis Vuitton Moеt Hennessy-ի նախագահ Բեռնար Առնոյից, որի կարողությունն այժմ գնահատվում է 112,9 միլիարդ դոլար: Վարկանիշի երրորդ հորիզոնականն զբաղեցնում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, որն ունի 110,4 միլիարդ դոլար:

Մի քանի օր առաջ Առնոն Forbes-ի ցուցակում Բեզոսին դուրս Էր մղել առաջատարի դիրքից: Պարբերականում գործարարի հաջողությունը բացատրել են նրան պատկանող ընկերության բաժնետոմսերի 0,7 տոկոս թանկացմամբ, ինչը նրան 1,9 միլիարդ դոլար է բերել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: