Զինծառայողն ընկել է ձորն ու մահացել


16:24 , 22 հունվար, 2020

2020թ. հունվարի 21-ին` ժամը 13:15-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, դժբախտ պատահարի՝ նախնական տվյալներով ձորն ընկնելու հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է նշված դիրքի դիտորդ, պայմանագրային զինծառայող Արթուր Մարտունի Նալբանդյանը:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: