Մանվել Գրիգորյանի պաշտպանը հնարավոր է դիմի վարչապետին


14:05 , 22 հունվար, 2020

Panorama.am-ը գրում է.

«Այն, ինչ ընթանում է Մանվել Գրիգորյանի գործով, ոչ թե դատավարություն է, այլ տևական խոշտանգում երկրի բարձրագույն իշխանության աչքի առաջ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:

Նա նշեց, որ եթե այս գործառույթներից  հետո համապատասխան դիրքորոշում չի հայտնվելու, նշանակում է տվյալ դեպքում որոշ անձանց, այդ թվում դատարանին, անհրաժեշտ է ոչ թե կենդանի Մանվել Գրիգորյան, այլ մահացած՝ «երևի այն սկզբունքով, որ չկա մարդ, չկա խնդիր»:
  
Պաշտպանը տեղեկացրեց, որ Մանվել Գրիգորյանն այս պահին վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը ծանր է, տառապում է 30-ից ավելի հիվանդություններով, բացարձակ չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, թթվածնային քաղցն այնքան է, որ գրեթե 24-ժամյա ռեժիմով թթվածին է միացված:

Լ. Բաղդասարյանը հիշեցրեց, որ նախօրեին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժել է պաշտպանների միջնորդությունը՝ Մ. Գրիգորյանին Ֆրանսիա տեղափոխել  հարազատների միջոցների հաշվին հետագա ստուգում, բուժում անցնելու համար, այսինքն բուժվի այն հիվանդանոցում, որտեղ նախկինում բուժվել է:

«Դատախազության կողմից, իմ կարծիքով վերացական դատողության հիմքով, առարկվեց: Բանականաբար, եթե դատախազությունն առարկում է, ապա դատարանը, իմ սուբյեկտիվ կարծիքով, ընտրովի արդարադատություն է իրականացնում, մերժեց մեր միջնորդությունը»,- ասաց պաշտպանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: