Այս ցեղում հայրն է բացատրում ու ցույց տալիս աղջկան, թե ինչպես իրեն պահի առաջին ամուսնական գիշերը ու ինչ անի իր ամուսնու հետ. ինչո՞ւ


16:30 , 22 հունվար, 2020

Նամիբիայում է բնակվում աշխարհի ամենաանսովոր ավանդույթներով ցեղերից մեկը՝ խիմբան, որտեղ ընդունված է, որ հայրը պետք է աղջկան բացատրի, թե ինչպես իրեն պահի առաջին ամուսնական գիշերն ու ինչ անի իր ամուսնու հետ։ Ինչո՞ւ։ 

Խիմբան ոչ միայն ամենատարօրինակ ավանդույթներով, այլ նաև ամենաանսովոր արտաքինով ցեղերից մեկն է, որտեղ մարդիկ ոչ թե սևամորթ, այլ կարմրամորթ են թվում։ Դա նրանից է, որ նրանք պատում են իրենց մարմինը հատուկ հեղուկով, որը իրենց մարմինը կարմիր է դարձնում։ Նույն հեղուկով նրանք ներկում են նաև իրենց մազերը, որոնք ևս իրենց տեսքով առանձնանում են։ 

Այս ցեղում բավականին ամուր են ամուսնական կապերը, սակայն աղջկա դաստիարակությամբ հիմնականում զբաղվում է հայրը, ով հոգում է, որ աղջիկը մինչև ամուսնանալը պահպանի իր անմեղությունն ու լրիվ անմեղ լինի առաջին ամուսնական գիշերը։ Հայրը պարտավոր է հետևել աղջկա ճիշտ մտածողությանը, անել ամեն բան, որ իր աղջիկը ցեղի արժանի զավակ մեծանա։ 

Ամեն բան ավելի է լրջանում, երբ հասնում է աղջկա ամուսնության տարիքը։ Հայրը պարտավորվում է ինքը բացատրել ու ցույց տալ աղջկան, թե նա ինչ պիտի անի ու ինչպես պետք է պահի իրեն առաջին ամուսնական գիշերվա ընթացքում։ Բանն այն է, որ այստեղ մտածում են՝ ո՞վ կարող է ավելի լավ իմանալ տղամարդու պահանջների մասին, քան հենց ինքը՝ տղամարդը։ 

Դրա համար այստեղ հայրը իր վրա է վերցնում այդ ծանր պատասխանատվությունն ու որոշում աղջկան բացատրել, թե ինչ անի, որ իր ամուսինը իրենից դժգոհ չմնա։ Արդյունքում աղջիկը բավականին լավ յուրացրած է ստանձնում ամուսնական պարտականությունները։ 

Այստեղ շատ կարևոր է, որ ամուսինը միշտ գոհ լինի իր սեռական կյանքից ու չդավաճանի կնոջը, այդ իսկ պատճառով հայրերն անում են ամեն բան, որ աղջիկն իրենց մոր սխալները չկրկնի ու ավելի լավ բավարարի իր ամուսնուն։