Tert.am-ը գրում է.
Ազգային ժողովը քննարկում է պետական կենսաթոշակների մասին և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ներկայացրեց, որ գործող օրենսդրությամբ, կերակրողին կորցնելու դեպքում, այն երեխաները, որոնք սովորում են առկա ուսուցմամբ բուհերում՝ կարող են ստանալ կերակրողին կորցնելու աշխատանքային կենսաթոշակ և կերակրողին կորցնելու նպաստ. այդ իրավունքը կարող են պահպանել մինչև 23 տարեկանը: Նա նշեց, որ առաջարկում են, այդ իրավունքը պահպանվի մինչև 26 տարեկանը: «Խոսքը 20-25 հազար դրամի միջակայքում ընկած գումարի մասին է»,-ասաց նա:
Հարակից զեկուցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշեց, որ կառավարությունը դեմ է արտահայտվել այս օրենքի նախագծին: «Կառավարության համար շատ կարևոր է նույնիսկ մեկ անձի խնդիր լուծելը, բայց մենք դեմ ենք արտահայտվել հատվածական լուծում առաջարկելուն և այս առումով կառավարությունն առաջարկել է խնդիրը քննարկել բարձրագույն կրթության և գիտության նոր օրենքի նախագծի շրջանակում»,-ասաց նա և հայտնեց, որ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը 26,500 դրամ է կազմում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: