Սրանով մեզ արտոնում եք, որ ձեր բարձրագույն ղեկավարությանն անվանենք էն քֆուրո՞վ, որով սույն ոչինչը սկսել էր իր գրառումը


12:28 , 22 հունվար, 2020

Հարցեր ՀՀ ոստիկանությանը

Ի՞նչ կարգապահական պատասխանատվության է ենթարկվել սույն ոչնչությունը, արդյո՞ք նա ազատվել է ոստիկանությունից, թե՞ շարունակում է իր պիղծ էությամբ պղծել համազգեստն ու սպայական պատիվը: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ սույն ոչինչը մի օր փողոցում ոստիկանական համազգեստով հանդիպի ինքնասիրություն ունեցող մարդկանց, ու էդ մարդիկ քաղաքապետի մամուլի խոսնակի բառապաշարն իրականություն դարձնեն: Կամ, օրինակ, որ էս ոչինչը մի օր քաղաքական միջոցառման պարեկային ծառայություն իրականացնող անձնակազմի մեջ լինի, ու ես մի հատ լավ կում անեմ ու թքեմ իրա վրա, ի՞նչ եք ասելու: Ասելու եք՝ ոստիկա՞ն ա սա, թե՞ սրանով մեզ արտոնում եք, որ ձեր բարձրագույն ղեկավարությանն անվանենք էն քֆուրով, որով սույն ոչինչը սկսել էր իր գրառումը:

Լավ, սենց ասեմ․ եթե սա մնում է համակարգում, ուրեմն՝ ոստիկանության ողջ բարձրագույն ղեկավարությունը ԲՈԶԻ ԼԱՑ անողներ են, ու իրանց համար էս նորմալ բան ա: Էսքանը, լավ մնացեք...