Ryanair-ի Boeing-737 ինքնաթիռի սրահը հաշված վայրկյանների ընթացքում ծխով է լցվել (Video)


09:29 , 22 հունվար, 2020

Ryanair ավիաընկերության Boeing-737-ի սրահը հաշված վայրկյանների ընթացքում ծխով է լցվել օդանավի՝ բարձրություն հավաքելու ժամանակ: Այս մասին հայտնել է The Aviation Herald-ը:

Ինքնաթիռն իրականացնում էր Բուխարեստ-Լոնդոն թռիչքը: Նշվում է, որ միայն հրաշքով է հաջողվել խուսափել հնարավոր ողբերգությունից: Ինքնաթիռը ժամանակին բարեհաջող վերադարձել է օդանավակայան: Նշվում է, որ ինքնաթիռում այդ պահին 169 մարդ է եղել: Ներկա պահին չվերթը հետաձգվել է մոտավորապես 8.5 ժամով:

Պարբերականը նշում է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել թռիչքից 1 ժամ անց: Ուղևորները վայրէջքին սպասելիս սթրեսային վիճակում են եղել: Ինքնաթիռի անձնակազմը ենթադրում է, որ սրահի ծուխը պայմանավորված է եղել հակասառցապատման աշխատանքները սխալ իրականացնելով, այլ ոչ թե հրդեհի բռնկմամբ: