Պամելա Անդերսոնը գաղտնի ամուսնացել է հոլիվուդյան պրոդյուսերի հետ


08:49 , 22 հունվար, 2020

Ամերիկացի դերասանուհի Պամելա Անդերսոնը և հոլիվուդյան կինոպրոդյուսեր Ջոն Փիթերսն ամուսնացել են Մալիբու քաղաքում անցկացված փակ արարողության ժամանակ, հաղորդում է The Hollywood Reporter-ը:

Ինչպես հայտնի է դարձել, հարսանիքը տեղի է ունեցել հունվարի 20-ին:

Պարբերականի տվյալներով, զույգը վերամիավորվել է վերջին ամիսներին և գաղտնի պահել իրենց հարաբերությունները:

Նշվում է նաև, որ Անդերսոնն ու Փիթերսը ռոմանտիկ հարաբերություններ են ունեցել ավելի քան 30 տարի առաջ:

Այս ամուսնությունը երկուսի համար էլ հինգերորդն է: