Ներիր, ոչինի չի ստացվելու. կենդանակերպի 3 նշաններ, որոնք սարսափում են հարաբերություններից


03:07 , 22 հունվար, 2020
Խոյեր

Ինքնուրույն և համառ Խոյերը շատ են գնահատում իրենց անձնական տարածքը։ Եթե ձեր վերահսկողությամբ և հարցադրումներով նրանց անընդհատ չանհանգստացնեք, ապա նրանք հիանալի զուգընկերներ կդառնան։ Խոյերը նաև շատ են վախենում հիասթափությունից և շատ արագ կորցնում են իրենց հետաքրքրությունը։ Այդ պատճառով, եթե որպես ուղեկից ընտրել եք Խոյերին, ապա պետք է զինվեք համբերությամբ, անձնական տարածքի հանդեպ հարգանքով և գաղտնիքները և ինտրիգները երկար ժամանակ պահպանելու կարողությամբ։

Երկվորյակներ

Ազատության հանդեպ Երկվորյակների սերը կարելի է համեմատել թիթեռնիկի հետ։ Նրանք կարող են նստել ձեր ձեռքի վրա, ինչպես նաև կարող են անհետանալ։ Պետք չէ խուճապի մատնվել, եթե նրանց գործողություններին ազատություն տաք, ապա այդ «թիթեռնիկները» անընդհատ կվերադառնան ձեզ մոտ։ Պետք չէ մտածել, որ Երկվորյակները կարող են ուրիշի մոտ գնալ, ընդհակառակը, նրանք շատ կգնահատեն ձեր հարգանքն անընդհատ շարժվելու և շփվելու նրանց ցանկության հանդեպ։

Կույսեր

Եթե դուք ցանկանում եք, որքան հնարավոր է երկար ժամանակ պահպանել խաղաղություն Կույսերի հետ, ապա դուք պետք է համակերպվեք այն մտքի հետ, որ Կույսերի համար շատ կարևոր է անընդհատ զարգանալը, իսկ զարգանալ նրանք կարող են միայն միայնակ մնալու դեպքում։ Այդ պատճառով, եթե դուք ընդունեք Կույսերի այս վարքը, ապա համերաշխությունը կհաստատվի։ Կույսերին լսելը և աջակցելը շատ լավ գաղափար է, քանի որ նրանց հարկավոր է ինչ-որ մեկին պատմել իրենց գաղափարների և պլանների մասին, որը նրանք մտածել են միայնակ եղած ժամանակ։