300 կգ կշռող աղջիկը իր կյանքը փրկելու համար մասնակցել է հատուկ ծրագրի և ավելի քան 200 կգ քաշ գցել. ուղղակի կապշեք, եթե տեսնեք, թե ինչպիսի գեղեցկուհի է դարձել նա հիմա (Photo)


07:09 , 22 հունվար, 2020

4 տարի առաջ 28-ամյա Էմբեր Ռաշդին կշռում էր 300 կգ։ Լողացող երես, հսկայական, ճարպի մեջ խորտակված ոտքեր և ձեռքեր։ Աղջիկը չէր կարողանում անել անգամ ամենահասարակ գործողությունները։ Անօգնական լինելու պատճառով թողել էր նաև քոլեջը։ Իր ամբողջ ազատ ժամանակը Էմբերը նվիրում էր սննդին. սնվում էր օրական 5 անգամ և միաժամանակ օգտագործում հսկայական քանակությամբ քաղցրավենիք։

Բժիշկները նրան զգուշացրել էին, որ եթե աղջիկը շարունակի վարել նման կենսակերպ, չի ապրի մինչև 30 տարեկանը։

Այդ պատճառով Ռաշդին դիմեց «Ես կշռում եմ 300 կգ» ծրագրին, որտեղ մարդկանց օգնում են ազատվել ավելորդ քաշից։



Ընկերները և մտերիմները չէին հավատում, որ աղջիկը կկարողանա սովորական կյանք վարել։ Նրան հավատում էր միայն սիրելին։ Մասնագետները նրա համար հատուկ ծրագիր մշակեցին և վիրահատեցին նրան։

Ներկայումս աղջիկը նիհարել է ավելի քան 200 կգ-ով, ավարտել է քոլեջը և ընդունվել է աշխատանքի։ Էմբեր Ռաշդին փին-ափ ոճում իրական գեղեցկուհի է դարձել։