Թող մեկը փորձի պետության հետ սպառնալիքի լեզվով խոսել. Ռուստամ Բադասյան


18:35 , 21 հունվար, 2020

Pastinfo.am-ը գրում է.

Ժամանակն է, որ պետությունը ցույց տա իր ուժը, ոստիկանությունը ցույց տա իր ուժը։ Այս մասին ԱԺ-ում «օրենքով գողեր»-ին վերաբերող օրինագծի քննարկման ժամանակ ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Պետությունն այնքան հզոր է, որ թող որևէ մեկը համարձակվի անկարգություններով մեզ սպառնալ։ Մենք ունենք ներքին զորքեր, քրեակատարողական համակարգում ունենք արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավորություն և իրավական հիմք։ Թող մեկը փորձի իր բախտը և փորձի պետության հետ սպառնալիքի լեզվով խոսալ»,-նշեց նախարարը։

Վերջինս ընդգծեց՝ ինքը և նախարարության բոլոր տեղկալներն ուղղակի կաշվից դուրս են գալիս, որպեսզի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների հետ բարիդրացիական աշխատանքային մթնոլորտ լինի։