Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանը Աբաս Բադախշան Զոհուրին է


15:06 , 21 հունվար, 2020

Իրանի նախագահն այսօր ընդունել է 13 երկրներում՝ Հայաստանում, Բելգիայում, Դանիայում, Շվեդիայում, Նորվեգիայում, Բելառուսում, Սերբիայում, Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում, Նիգերիայում, Ղրղզստանում, Շրի Լանկայում, Մավրիտանիայում և Խորվաթիայում Իրանի նորանշանակ դեսպաններին: