Պարոն Պետրոսյանը պետք է ներողություն խնդրի ոչ միայն պարոն Բաբաջանյանից, այլև բոլորիցս. Բադալյան (Video)


15:26 , 21 հունվար, 2020

Analitik.am-ը գրում է.

Ինձ համար շատ զարմանալի էր, որ պարոն Աբովյանն այդպես էլ չգիտակցեց, թե ինչ վիրավորական արտահայտություն էր արել պարոն Գևորգ Պետրոսյանը, և թե ինչի համար էր պետք ներողություն խնդրել։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ նշելով, որ ներողություն է պետք խնդրել ոչ միայն պարոն Պետրոսյանի պահվածքի համար, ոչ միայն պարոն Բաբաջանյանից պետք է ներողություն խնդրել, այլև նաև բոլոր պատգամավորներից․ «Պետք է ներողություն խնդրել, որովհետև մեր թանկարժեք ժամանակը, որի ընթացքում կարող էինք ևս մեկ օրինագիծ քննարկել մենք ծախսեցինք բոլոլայի և մի ահավոր բազարի վրա»։

Բադալյանը հիշեցրեց, որ ԱԺ-ի օրենք կանոնակարգը սահմանում է՝ ԱԺ պատգամավորն ունի ազատ արտահայտվելու իրավունք և իր իրավունքը կարող է իրացնել հենց ԱԺ ամբիոնից․ «Չի կարելի ընհատել, երբ ինչ-որ մեկը խոսում է ԱԺ ամբիոնից։ Ես երկար ժամանակ այնտեղից հետևում եմ, և ունեմ մշակած ստատիստիկա՝ երբ պատգամավորն այստեղից ելույթ է ունենում հիմնականում հենց ԲՀԿ-ի պատգամավորներն են իրենց ընդհատում, երկխոսությունների վերածում։ Մենք պետք է վերադառնանաք կառուցողական մթնոլորտ, և այլևս թույլ չտանք նման բաներ»։

Պատգամավորի խոսքերով կարելի էր այս ամենից խուսափել ընդամենը ներողություն խնդրելով, եթե նույնիսկ  մարդիկ ճիշտ չէին հասկացել․ «Ինչ վերաբերում է երեք տառին, այստեղ հորդորում եմ պարոն Պետրոսյանին մի քիչ զգույշ օգտագործել այդ երեք տառը, որովհետև ինչ գիտես, թե ով ինչ կհասկանա այդ երեք տառի տակ, և ում դեմ էր պետք պայքարել»։