Հրայր Թովմասյանի հասցեին սպառնալից մեկնաբանություն արած ոստիկանի գրառման կապակցությամբ ծառայողական քննությունը դեռ շարունակվում է


13:39 , 21 հունվար, 2020

Aysor.am-ը գրում է.

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հասցեին համացանցում ոչ կոռեկտ գրառում կատարած ոստիկանության աշխատակցի նկատմամբ ծառայողական քննությունը շարունակվում է, Aysor.am-ին ասացին ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք՝ ֆեյսբուքյան օգտատեր Գեղամ Պետրոսյանը տեղադրել էր Վազգեն Սիմոնյան անվամբ ոստիկանության ծառայողի մեկնաբանությունը իրավիճակին, երբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը չէր կարողացել զսպել հուզմունքը ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վայրում։ 

Վերջինս անպարկեշտ և սպառնալից արտահայտություններ էր թույլ տվել ՍԴ նախագահի հասցեին՝ նշելով, թե «հաջորդը քեզ են խփելու»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: