Հայտնի 7 համասեռամոլներ, որոնք ամբողջությամբ փոխել են պատմության ընթացքը. ովքե՞ր են նրանք, որ նախընտրել են անկողին կիսել նույն սեռի հետ


17:30 , 21 հունվար, 2020
Որքան էլ որ փորձենք կտրվել իրականությունից, պատմությունը մեզ միշտ էլ տվել է մարդիկ, ովքեր ունեցել են սեռական լրիվ այլ կողմնորոշում։ Այդ մարդիկ, սակայն, մյուսներից տարբերվել են նաև նրանով, որ կարողացել են պատմության ընթացքն ամբողջովին փոխել։ Առաջարկում ենք ծանոթանալ 7 ամենահայտնի համասեռամոլներին, ովքեր մեկընդմիշտ փոխել են պատմությունն իրենց գոյությամբ։ 

1. Ալեքսանդր Մակեդոնացի 


Պատմության ամենահայտնի առաջնորդներից մեկը բիսեքսուալ էր։ Նրա զուգընկերը հայտնի երիտասարդ Էֆիստիոնն էր, իսկ մյուս զուգընկերը՝ իր ֆավորիտ Բագոյը։ Սակայն հայտնի նվաճողը նաև ուներ կին սիրուհիներ, ամուսնացած էր կնոջ հետ և երեխաներ ուներ։ 

2. Ադոլֆ Հիտլեր

Իհարկե, Հիտլերի տղամարդ սիրեկանների մասին ոչ մի տեղեկություն պահպանված չէ, բայց պատմաբանները վստահեցնում են, որ հայտնի նացիստը հենց համասեռամոլ էր, ով ակտիվորեն պայքարում էր համասեռամոլության դեմ, քանի որ վախենում էր իր իսկ էությունից։ 

3. Հուլիոս Կեսար

Թերևս պատմության ամենահայտնի համասեռամոլներից մեկը հենց Հուլիոս Կեսարն է, ում մասին գրում են բազմաթիվ հռոմեացի պատմիչներ։ Նրանք նշում են, որ մի քանի տղամարդ սիրեկաններ պահող կայսրը հունից դուրս էր գալիս, երբ նրան հարցնում էին իր սեռական կողմնորոշման մասին, սակայն դրանով նա ավելի էր հաստատում իր թուլությունները։ 

4. Սոկրատես 

Հույն հայտնի փիլիսոփան հատուկ վերաբերմունք ուներ իր աշակերտների հանդեպ և նրանց պլատոնական սիրով չէ, որ սիրում էր։ Կան վկայություններ, որ Սոկրատեսը նրանցից ոմանց հետ սիրային կապի մեջ էր։ 

5. Իվան Ահեղ

Ենթադրվում է, որ Իվան Ահեղի առաջին կինը սպանվեց հենց այն պատճառով, որ խանդում էր ամուսնուն այլ տղամարդկանց հանդեպ։ Նրա մյուս կանայք ևս սպանվեցին հենց նույն պատճառով, քանի որ իմանում էին Իվանի գաղտնի սեռական կյանքի մասին։ 

6. Մարինա Ցվետաևա

Հայտնի գրողն ու պոետը ամուսնացած էր, բայց ամեն անգամ մի նոր սիրուհի էր գտնում ու նորից թողնում իր ամուսնուն։ Ասում են, որ գեղեցկուհին բիսեքսուալ էր։ 

7. Օսկար Ուայլդ

Եվ թերևս չենք կարող խոսել պատմության հայտնի համասեռամոլների մասին և չհիշել Օսկար Ուայլդին, ով ամենահայտնի գրողն է, որ ամեն կերպ փորձել էր թաքցնել իր սեռական կողմնորոշումը։ Սակայն մի օր դա թաքցնելն արդեն անհնար էր, որովհետև Ուայլդին հայտնաբերեցին հյուրանոցում իր հերթական սիրեկանի հետ, որից հետո նա բանտարկվեց։