Միջազգային հանրությունը չպետք է թողնի, որ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մարգինալացվի


10:59 , 21 հունվար, 2020
Միջազգային հանրությունը չպետք ա թողի, որ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մարգինալացվի, գնա ինքնամեկուսացման ճանապարհով։ Այդ վտանգն իսկապես կա։ Իրանի արտգործնախարարն արդեն հայտարարեց, որ չի մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին։ Ուշադրության արժանի է նաև այն, որ հեղափոխականների կորպուսի «Քուդս »էլիտար ստորաբաժանման ղեկավարության վերադասավորումներում առաջ են մղվում առավել արմատականները։ Իրանում չդադարող հանրային դժգոհությունները մեղմելու համար անհրաժեշտ ա, որ երկրի ռազմաքաղաքական ու հոգևոր ղեկավարությունը գնա հատվածային, սելեկտիվ բարեփոխումների ճանապարհով։