Հայրենիքի և ազգի դեմ ամենաստոր արարքներն արել են անգրագետ և էնտուզիաստ «հայրենասերները»


11:06 , 21 հունվար, 2020

Չբեր բազմազավակ, բազմազավակ կույս և անգրագետ հայրենասեր․ այս հասկացողությունները նույն տրամաբանության մեջ են:

Չի կարող պատմություն և ամենակարևորը` համաշխարհային պատմության ընթացքը չհասկացող մարդը հայրենասեր լինել:

Թերթեք մեր և համաշխարհային պատմության էջերը և կտեսնեք, թե սեփական հայրենիքի և ազգի դեմ ամենաստոր քայլերն ովքեր են գործել:

Ամենաստոր արարքներն արել են անգրագետ և էնտուզիաստ «հայրենասերները», որոնք ինչ-որ մի թշնամի երկրի միջին մակարդակի գործակալի թակարդն են ընկել` կործանելով սեփական հայրենիքը, կամ նրանց անհեռատես արկածախնդրությունը ցեղասպանության է տարել ազգին:

Էս տեսակը որքան անգրագետ է լինում, այնքան արարքն աղետալի է լինում: