Նոր մահացու վիրուս է տարածվել, որը մարդուց մարդու է փոխանցվում. Չինաստանի իշխանությունները խոսել են մահացության դեպքերի մասին


19:15 , 21 հունվար, 2020

Չինաստանը հաստատել է Վուհան կորոնավիրուսի մահացու վիրուսի գոյությունը, որը փոխանցվում է մարդուց մադու։ Բուժական հաստատությունների որոշ աշխատակիցներ արդեն իսկ վարակվել են դրանով։

Օրերս պետական մարմինները հայտնեցին, որ վիրուսով վարակվելու հետևանքով գրանցվել է չորրորդ մահ, գրանցվել է վարակման 200 դեպք, և այն մեծ մասամբ տարածված է Ճապոնիայում, Թայլանդում և Հարավային Կորայում։

89-ամյա տղամարդը, որը որոշակի առողջական խնդիրներ է ունեցել, հիվանդանոցում է հայտնվել հունվարի 18-ին։ Նա մահացել է հենց նույն օրը։

Ամենայն հավանականությամբ, առաջացած լինելով Կենտրոնական Չինաստանի Վուհան ծովամթերքի շուկայում՝ հիվանդության պատճառը գիտությանը հայտնի յոթերորդ կորոնավիրուսն է, որը վնասում է մարդուն։

Չինաստանի կառավարության կողմից կազմված մասնագետների թիմի ղեկավարը՝ Ժոն Նանշանը, հայտնում է, որ Չինաստանի հարավում բնակվող երկու մարդու հիվանդությունը փոխանցվել է ընտանիքի անդամերից։

Հայտնի է դարձել նաև, որ բուժական հաստատությունների որոշ աշխատակիցների օրգանիզմում ևս վիրուսը հայտնաբերված է, և նրանցից մեկի մոտ անգամ ծայրահեղ ծանր վիճակ է։

Վիրուսի հետագա տարածումը հնարավորինս կանխելու համար օդանավակայաններում խիստ հսկողություն է սահմանվել։ Սակայն, միևնույն է, վիրուսը տարածվել է նաև Չինաստանի այլ քաղաքներում՝ Շանհայում և Պեկինում։

Չինաստանի նախագահը անձամբ շեշտել է, որ չափազանց կարևոր է հնարավոր յուրաքանչյուր քայլ ձեռնարկել՝ հիվանդության դեմ պայքարելու համար, և որ պետության համար առաջնային նշանակություն պետք է ունենան մարդկանց կյանքն ու առողջությունը։

Երեկ առավոտյան գրանցվել է վիրուսով վարակման 217 դեպք, որոնցից 198-ը՝ Վուհանում։ Ընդհանուր առմամբ հունվարի 12-ի դրությամբ վիրուսով վարակվածների թիվը կազմել է 1723 մարդ։