Ստամոքսի քաղցկեղի 6 տարածված ախտանիշները


10:20 , 21 հունվար, 2020

Ստամոքսի քաղցկեղի նշանները հաճախ շփոթում են այլ հիվանդությունների նշանների հետ, սակայն մանագետները զգուշացնում են, որ որքան շուտ հայտնաբերվի այդ հիվանդությունը, այդքան մեծ կլինեն հաջող բուժման շանսերը:

Express պարբերականը պատմում է ստամոքսի քաղցկեղի 6 տարածված ախտանիշների մասին:

  1. Դիսպեսիա՝ ստամոքսի մշտական խանգարում:
  2. Կուլ տալու հետ կապված խնդիրներ, երբ կուլ տալիս ցավ, այրոց, անկարողություն եք զգում:
  3. Երբ առանց ջանքերի նիհարում եք:
  4. Հագեցվածության փոփոխություններ, երբ արագ եք հագենում ոչ մեծ քանակությամբ ուտելիքից:
  5. Այրոց:
  6. Փսխում, ինչպես նաեւ փսխում արյան առկայությամբ՝ տագնապալի նախանշաններ են, որոնք ուշադրություն են պահանջում: