Այս տիկնիկներն ավելի շատ մարդու երազանք են իրականացրել, քան աշխարհի ցանկացած այլ բարերար. ինչպե՞ս է նման բան հնարավոր


15:30 , 21 հունվար, 2020

Երբ մենք որևէ ցանկություն ենք ունենում, ամբողջ սրտով հավատում ենք, որ այդ ցանկությունը կիրականանա։ Մեր ցանկությունների համար մենք գումար ենք հավաքում, չենք խնայում ժամանակը ու հաճախ նաև հավատում ենք, որ կգտնվի մեկը, որն այդ ցանկությունը մեզ համար կիրագործի։ Եվ ահա այս տիկնիկները հենց այդպիսին են։ Նրանք ավելի շատ մարդու երազանք են իրականացրել, քան ցանկացած այլ բարեգործ, սակայն ինչպե՞ս է նման բան հնարավոր։ 

Ճապոնիա՝ պետություն, որի մշակույթն անտարբեր չի կարող թողնել ոչ մի գիտակից մարդու։ Այստեղ, բացի տնտեսական հրաշքներից, նաև այլ հրաշքներ են պատահում։ Ճապոնացիներն իրենց երազանքներին հասնելու ճանապարհին գնում են մի տիկնիկ, որին անվանում են «Դարումա»։ Դա հենց այն տիկնիկն է, որը պատկերված է լուսանկարում։ 

Երբ հասարակ ճապոնացին գնում է տիկնիկը, այն դեռ աչքեր չունի։ Աչք նկարելուց առաջ ճապոնացին ուղղակի տիկնիկի մոտ երազանք է պահում, ապա նկարում է նրա առաջին աչքը։ Այսպես՝ ճապոնացիները հավատում են, որ նրանք դրել են իրենց երազանքի իրագործման առաջին հիմքը, ու որ «Դարուման» այսուհետ մի աչքով հետևելու է նրանց երազանքի իրագործմանը։ 

Երբ երազանքն իրականանում է, ճապոնացիները նորից վերցնում են տիկնիկն ու նրա վրա երկրորդ աչքը նկարում։ Ահա այդ պահից ի վեր նրանք արդեն գիտակցում են, որ երազանքն ամբողջովին իրագործված է, ու նրանք կարող են անցում կատարել այլ երազանքի։ 

Այս ավանդույթն այնքան արմատացած է հասարակ ճապոնացիների մոտ, որ նրանք վստահ են, որ հենց տիկնիկն է իրագործում իրենց երազանքը, ու երազանք պահելիս ամենակարևոր բաղադրիչը հենց տիկնիկի ձեռքբերումն է։ Կան ճապոնացիներ, ովքեր իրենց տանն արդեն կուտակել են տասնյակ տիկնիկներ, որոնք բոլորն էլ հասցրել են արդեն 2 աչք ունենալ։ 

Այս է պատճառը, որ երբ ճապոնացիների հետ խոսում ես երազանքների մասին, նրանք անմիջապես հիշում են այս տիկնիկներին ու նշում, որ նրանք ավելի շատ երազանք են իրագործել, քան աշխարհի ցանկացած այլ բարերար։