Էկվադորի «Բարսելոնա»-ի երկրպագուն համբուրել է ընկերուհուն, այնուհետև, էկրաններին իրեն նկատելով, ցույց տվել, թե չի ճանաչում վերջինիս (Video)


09:54 , 21 հունվար, 2020

Ուրբաթ Էկվադորի «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբն ընկերական հանդիպում է անցկացրել «Դելֆին»-ի հետ, որի ընթացքում մարզադաշտի տրիբունայում զվարճալի միջադեպ է եղել, գրում է Eurosport-ը:

Երկրպագուներից մեկը համբուրել է զուգընկերուհու շուրթերը: Սակայն, երբ, երեսը բարձրացնելով, հեռուստաէկրաններին նկատել է այդ կադրը, տղամարդն անմիջապես ձեռքը հետ է տարել աղջկա ուսից, առավելագույնս մեղավոր տեսք ընդունել և սկսել հեռախոսին նայել: 

Նշվում է, որ տեսանյութը մեծ տարածում է գտել համացանցում: Հարավամերիկյան որոշ լրատվամիջոցներ ենթադրություններ են արել, թե տղամարդն այդպես է արձագանքել, քանի որ հեռուստաէկրանները ցուցադրել են իր դավաճանությունը: