Կոսովոյի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է Ալբին Կուրտիի թեկնածությունը


07:30 , 21 հունվար, 2020

Operativ.am-ը գրում է.

Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչին Ալբին Կուրտիի թեկնածությունը առաջադրել է վարչապետի պաշտոնում։ Դա տեղի է ունեցել խորհրդարանական ընտրություններից երեք ամիս անց, որոնց արդյունքներով ոչ մի կուսակցություն մեծամասնություն չի ստացել, հայտնում է Reuters-ը։

Տաչին ստորագրել է հանուն ինքնորոշման կամ «Վետեւենդոշե»-ի ձախ շարժման առաջնորդ Կուրտիի թեկնածության առաջադրման հրամանագիրը։ Կուրտին մինչեւ խորհրդարանի կողմից հաստատվելը 15 օր ունի, որպեսզի նոր կաբինետ ձեւավորի։

«Վետեվենդոշե» կուսակցությունը Կոսովոյի խորհրդարանում 120 տեղից ստացել է 29-ը եւ գտնվում է աջակենտրոն Դեմոկրատական լիգայի կոալիցիայում, որը մեկ տեղով պակաս է ստացել։ԴԼԿ-ն նաեւ հավակնում է խոսնակի պաշտոնին, որն արդեն զբաղեցրել է «Վետեվենդոշե»-ի ներկայացուցիչը։ Փոքրամասնության կառավարությունից խուսափելու համար Կուրտիին նաեւ անհրաժեշտ է եղել ոչ մեծ կուսակցությունների աջակցությունը։

Կոսովոյի սահմանադրության համաձայն, նոր կաբինետում պետք է ներառվի սերբական էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչը։