Բաղդադում ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ 3 հրթիռ է ընկել


06:30 , 21 հունվար, 2020

Tert.am-ը գրում է.

Բաղդադի «կանաչ գոտում»՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ 3 հրթիռ է ընկել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով Իրաքի անվտանգության համակարգի աղբյուրներին:

Լրատվական գործակալության զրուցակիցը նշել է, որ դիվանագիտական ներկայացուցչությունից օդային ահազանգ է լսվում: 

Տուժածների կամ փլուզումների մասին տեղեկություններ դեռևս չկան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։