Ռեփեր Գուֆին ձերբակալել են օդանավում սարքած դեբոշի պատճառով


05:47 , 21 հունվար, 2020

Ռուսաստանցի ռեփեր Ալեքսեյ Դոլմատովը, որն ավելի հայտնի է Գուֆ անունով, ձերբակալվել է Աբու Դաբիի օդանավակայանում, հաղորդում է Super Telegram-ալիքը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Թաիլանդից Ռուսաստան թռչող ինքնաթիռում կատարողի սարքած դեբոշի պատճառով: ԱՄԷ-ում Գուֆին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երաժշտի քույրը և տնօրենը ժամանել են Թաիլանդ՝ նրան նարկոլոգիական կլինիկա տեղափոխելու համար՝ Մոսկվայում կամ Իսրայելում:

Հունվարի 15-ին Գուֆը նախկին պատգամավոր, ձյուդոիստ և «Անտիդիլեր» շարժման հիմնադիր Դմիտրի Նոսովին ուղղված հայհոյախառը տեսաուղերձ է հրապարակել, նրան հրավիրել մարտի և հայտարարել, որ նա քայքայել է իր ընտանիքը: Թաիլանդում հանգստացող ռեփերը բացատրել է, որ Նոսովը նույնպես այդ երկրում է, և առաջարկել է նրան հանդիպել և լուծել այդ «չպարզաբանված հարցը»: