Թբիլիսիի փողոցներում 18-մետրանոց ավտոբուս են թեստավորում


08:49 , 21 հունվար, 2020

Հունվարի 20-ից Թբիլիսիի փողոցներում կսկսի թեստային ռեժիմով երթեւեկել 18-մետրանոոց ավտոբուս: Այդ մասին հայտնել է քաղաքագլխի տեղակալ Մայա Բիտաձեն: Նրա տեղեկատվությամբ՝ ավտոբուսը, որը նախատեսված է 150 ուղեւորի համար, մեկ ամսվա ընթացքում կերթեւեկի Վրաստանի մայրաքաղաքի 10 հիմնական պողոտաներով եւ կսպասարկի ուղեւորներին։

«Քաղաքապետարանի միջնորդությամբ ընկերություններից մեկը թեստային ռեժիմով բերել է 18-մետրանոց ավտոբուս: Այդ ավտոբուսը մեծ գաբարիտներով է, որի համար Թբիլիսիում անհրաժեշտ է կարգի բերել ենթակառուցվածքը»,- հայտարարել է Բիտաձեն Առաջին ալիքի եթերում: Նրա խոսքով՝ ավտոբուսը մեկ ամսվա ընթացքում գիշերային ժամերին կերթեւեկի Թբիլիսիի փողոցներով:

Ընդամենը Թբիլիսիի քաղաքապետարանը պլանավորում է գնել 179 միավոր 18-մետրանոց ավտոբուս, հաղորդել է Sputnik-ը: