Հայտնի են դարձել ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակի դափնեկիրները


01:44 , 21 հունվար, 2020

Հայտնի են դարձել ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակի 2020 թվականի դափնեկիրները: Ամենամյա 26-րդ մրցանակաբաշխության արարողության հեռարձակման տեսագրությունը հրապարակված է TNT-ի YouTube-ալիքում։

Արարողությունը տեղի է ունեցել հունվարի 19-ին Լոս Անջելեսում: Հարավկորեացի ռեժիսոր Պոն Ջուն-հոյի «Մակաբույծները» ֆիլմը ստացել է SAG Awards գլխավոր մրցանակը՝ լավագույն դերասանական կազմի համար:

Տղամարդու լավագույն դերի համար մրցանակն ստացել է Հոաքին Ֆենիքսը՝ «Ջոքեր»-ում խաղացած դերի համար, տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի համար մրցանակին արժանացել է «Մի անգամ Հոլլիվուդում» ֆիլմում խաղացած Բրեդ Փիթը: Լավագույն դերասանուհի են ճանաչել Ռընե Զալվեգերին՝ «Ջուդի» ֆիլմում կատարած դերի համար, կնոջ երկրորդ պլանի լավագույն դերի համար մրցանակը բաժին է հասել Լորա Դյոռնին, որը նկարահանվել է «Ամուսնական կյանք» ժապավենում:«Իռլանդացին» ֆիլմում դերի համար Ռոբերտ դե Նիրոն պարգեւի է արժանացել մասնագիտության մեջ ունեցած ավանդի համար: Ջենիֆեր Էնիսթոնը եւ Փիթեր Դինքլեյջը ճանաչվել են դրմատիկական սերիալների լավագույն դերասաններ, կատակերգական սերիալների համար պարգեւատրել են Թոնի Շելուբին եւ Ֆիբի Ուոլեր-Բրիջին:

SAG-ը (Screen Actors Guild) միավորում է շուրջ 120 հազար դերասանների, որոնք աշխատում են ԱՄՆ-ում: SAG Award մրցանակը հանձնվում է 1995 թվականից: Հաղթողները, որոնք որոշվում են 15 անվանակարգում ինչպես կինոֆիլմերում խաղացած դերերի, այնպես էլ հեռուստատեսային աշխատանքների համար, ստանում են բրոնզե արձանիկ, որը ձեռքին դիմակ բռնած դերասանի է պատկերում:

SAG Award մրցանակի հանձնումը նախորդում է ԱՄՆ-ի կինոակադեմիայի «Օսկարի» մրցանակաբաշխությանը, որի 92-րդ արարողությունը կկայանա փետրվարի 10-ին Լոս Անջելեսում: