Եթե սահմանադրական փոփոխությունների նպատակը ՍԴ-ի գործող կազմից ազատվելն է, ապա դա անընդունելի է և դատապարտելի. Վարդան Հարությունյան (Video)


22:26 , 20 հունվար, 2020

Tert.am-ը գրում է.

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքների շուրջ այսօր որևէ մեկը որոշակի բան չի կարող ասել, այդ թվում՝ Քննչական կոմիտեն, ուստի, հիմա վաղ է որևէ վարկած առաջ քաշելը:

«Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել իրավապաշտպան, «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ հիմնադիր Վարդան Հարությունյանը:

«Մեր քննչական մարմինները և դատախազությունը պարտավոր են քաղաքական կամք ցուցաբերել՝ մինչև վերջ բացահայտելու այս հանցագործությունը: Ճչացող ինքնասպանություններ կամ սպանություններ Հայաստանում առաջին անգամ չէ, որ լինում են, վերջին շրջանում էլ մի քանիսը եղան: Եթե իշխանությունը կարող էր ապահովել Կուտոյանի անվտանգությունը՝ պարտավոր էր դա անել: Քննությունը պետք է բացահայտի, թե ում ձեռնտու չէր Կուտոյանի ապրելը»,- ասել է իրավապաշտպանը:

Ըստ Հարությունյանի՝ քննչական մարմինները պետք է ուսումնասիրեն նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանությունները նույն շղթայում դիտարկելու հնարավորությունը:

Իրավապաշտպանի կարծիքով՝ մի շարք քրեական գործերով առկա է դանդաղկոտություն, դրանց մի մասը նույնիսկ մոռացվել է. «Մեր արդարադատության համակարգը լիարժեք չի գործում: Այս դատական համակարգը չի համապատասխանում մեր իրականությանը: Գործադիր և դատական իշխանությունները պետք է հակակշռեն միմյանց, բայց նրանց հարաբերությունները չպետք է լինեն թշնամական: Դա երկրի զարգացման կարևոր գրավականներից է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ