Անասնապահների ակցիայի պահին 5 ավտոբուս ոստիկան էր բերվել կառավարության շենքի մոտ


19:43 , 20 հունվար, 2020

Aysor.am-ը գրում է.

Այսօր կեսօրին մի քանի հարյուր անասնապահներ բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով չեղարկել մորթը սպանդանոցներում իրականացնելու մասին հունվարի 15-ից ուժի մեջ մտած օրենքը:
 
Անասնապահները նշում էին, որ օրենքը սկսել են կիրառել՝ առանց համապատասխան պայմաններ ապահովելու և ռիսկերը հաշվի առնելու: Նրանք մի քանի անգամ փակեցին Տիգրան Մեծի պողոտան, այնուհետև, տեսնելով, որ կառավարության որևէ պաշտոնյա չի իջնում իրենց խնդիրները լսելու, հեռացան կառավարության շենքի մոտից՝ հայտարարելով, որ վաղվանից սկսում են փակել իրենց բնակավայրերից մայրաքաղաք բերող ճանապարհները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ