«Հռիփսիմեն մեր տան թագուհին է». Գրիգոր Դանիելյանի անակնկալը կնոջ 36-ամյակին, սիրո խոստովանությունն ու հանգիստը Շրի Լանկայում (Photo)


20:15 , 20 հունվար, 2020

Tert.am Life-ը գրում է.

Դերասան Գրիգոր Դանիելյանի ու երգչուհի Հռիփսիմե Ելինյանի ընտանիքում հունվարը կրկնակի տոնական է. հունվարի 11-ին Գրիգորի տարեդարձն էր, երեկ՝ հունվարի 19-ին՝ Հռիփսիմեի: Երկուսն էլ այս տարի դարձան 36 տարեկան: Ամուսինները որոշել են այդ առիթով նվեր մատուցել իրենք իրենց և մեկնել Շրի Լանկա:

Գրիգորը հանգստի լուսանկարները տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել սիրելիին մատուցած անակնկալի և բոլորից փախչելու որոշման պատճառի մասին:

«Իմ ու Հռիփսիմեի ծննդյան կապակցությամբ որոշեցինք ինքներս մեզ անակնկալ մատուցել, փախչել հեռու և հանգստանալ: Չհասցրեցինք ավելի շուտ տոմս գնել, իմ տարեդարձին դեռ Հայաստանում էինք, սակայն Հռիփսիմեի ծննդին արդեն այստեղ ենք: Մի քանի տարի է՝ որոշում ենք մեր ծնունդներին գնալ հանգստանալու, սակայն չի ստացվում: Որպես կանոն՝  հունվարին վազքի մեջ ենք լինում, մոռանում ենք մեր մասին: Այս տարի որոշեցինք հիշել ինքներս մեր մասին՝ մեր կյանքից ընդամենը 7 օր տրամադրել մեզ, հետո կվերադառնանք ու կշարունակենք ապրել մյուսների համար»,- ժպիտով ասաց դերասանը:

Կեսգիշերին Գրիգորը փորձել է անակնկալ մատուցել սիրելիին՝ չնայած վերջինս չի դիմացել և ժամանակից շուտ է քնել: «Փորձում էի ամեն ինչ անել, որ Հռիփսիմեն չքնի, բայց ինքը շուտ է  քնում: Ամեն դեպքում կեսգիշերին նրան արթնացրի և շնորհավորեցի: Հյուրանոցի աշխատակիցներին ասել էի, որ տորթ ու մոմեր բերեին, բայց նրանք մոմերի փոխարեն լուցկի էին բերել: Հռիփսիմեն ստիպված էր երազանք պահել «լուցկիները» փչելով»,- պատմեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ