Սպանդանոցների դեմ բողոքող Բագրավանի բնակիչները փակել են Գյումրի-Արմավիր ճանապարհը (Photo)


14:55 , 20 հունվար, 2020

Hayeli.am-ը գրում է.

Սպանդանոցային պարտադիր մորթի վերաբերյալ կառավարության որոշումից դժգոհող Բագրավան համայնքի բնակիչները Գյումրի-Արմավիր ավտոմայրուղու Բագրավան-Հայկաձոր հատվածում փակել են ճանապարհը:

Նշենք, որ լարված իրավիճակ է նաև ՀՀ կառավարության շենքի մոտ։ Նույն խնդրով բողոքող ցուցարարների և ոստիկանների միջև քաշքշուկ է տեղի ունեցել։

Լուսանկարները Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից