Աշխարհի ամենաճանաչված ֆասթֆուդ McDonalds-ն արդեն 80 տարեկան է. 10 փաստ՝ աշխարհը գրաված ընկերության մասին (Photo)


19:30 , 20 հունվար, 2020

Ի՞նչ եք զգում այն պահին, երբ մտնում եք ֆասթֆուդի աշխարհ: 

Այսօր չենք պատմելու այն մասին, ինչ արդեն բոլորին է հայտնի: Այո՛, գիտենք, որ այն արդեն 80 տարի է, ինչ գոյություն ունի: 

Ահա այն 10 ամենահետաքրքիր փաստերը, որոնք իսկապես կարող են զարմացնել քեզ։

Ընկերությունը հիմնադրել են 1940 թվականին Մարկ և Ռիչարդ Մաքդոնալդ եղբայրները։
Եղբայրները մինչ այս Հոլիվուդում դեկորացիաներ էին տեղադրում։
Առաջին McDonalds-ը փակել են, քանի որ այն մրցակցությանը չդիմացավ։
Իր հանրաճանաչության համար McDonalds-ը պարտական է դեռահասներին

Մի անգամ MacDonalds-ը հոգնել էր դեռահասներից, որոնք անդադար մոտենում էին մատուցողուհիներին: Նրանք երեք ամիս փակեցին ռեստորանը և վերազինեցին այն:

Եղբայրները վերացրին մատուցողներին, դրանց փոխարինելու եկան մի շարք նորաձև սարքեր: Տարածվեց ինքնասպասարկումը:

Ձեր բուրգերի մեջ թքելու հավանականությւոնը զրոյական է

Սկսենք այնտեղից, որ տեսախցիկները ամենուր են: Երկրորդ՝ դրա համար կարող են աշխատակցին հեռացնել: Նույնիսկ կասկածի դեպքում նրան հեռացում է սպասվում:

Տասնամյակների ընթացքում McDonalds-ի ուտեստի տեսակները չեն փոխվել

2009-ին իսլանդացի Հորթուր Սմարասոնը պարզեց, որ Մակդոնալդը փակում է երկրի բոլոր ռեստորանները: Նա գնեց համբուրգեր և տապակած կարտոֆիլ՝ տեսնելու, թե ինչ է պատահում նրանց հետ ժամանակի ընթացքում:

Երեք տարի անց Սմարոնոնը հազվագյուտ կերակուրը տվեց Snotra House Hostel-ին: Տասը տարվա ընթացքում ֆասթֆուդը ոչ մի ձև չէր փոխվել: 

Բուրգերները ժամերով պահպանվում են

Պատրաստի բուրգերի կյանքը 10 րոպե է: Այդ ամբողջ ընթացքում այն դրված է լինում ցուցադրման սարքի վրա: Յուրաքանչյուր մասի համար սահմանված է ժամաչափ (մետաղական անկյուն՝ համարներով կամ էլեկտրոնային տախտակ):

Ռեյ Քրոկը McDonalds-ի համար ավելի շատ բան է արել, քան Մաքդոնալդները

Ռեյը ժամանել է Սան Բեռնանդինո 1954 թվականին: Ոգեշնչվելով ռեստորանի շրջանառությունից՝ նա եղբայրներից գնել է բացառիկ ֆրանչայզինգի գործակալ հանդես գալու իրավունքը: Լիցենզիայի արժեքը 15 հազար դոլար էր + յուրաքանչյուր ռեստորանի եկամտի տոկոսը:

McDonalds-ի առաջ Քրոքը ճանապարհորդող վաճառող էր

Նա վաճառում էր բազմատեսակ կաթնային կոկտեյլներ և թղթե բաժակներ ռեստորաններում, սրճարաններում և ճաշարաններում: Քրոքի համար McDonalds-ի պատմությունը սկսել է այն ժամանակ, երբ նա 52 տարեկան էր: 

Աշխարհում ավելի քան 38 հազար McDonalds կա

Ամերիկայում՝ ավելի քան 14 հազար, Ռուսաստանում՝ ավելի քան 680: