Դատարանը քննում է «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Ա․ Թավադյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը, նրա աջակիցները բողոքի ակցիա են անում դատարանի դիմաց․ ուղիղ


12:58 , 20 հունվար, 2020

Tert.am-ը գրում է.

Երևանի Վերաքննիչ դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի է ունենում «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի աջակիցների բողոքի ակցիան։ Նրանք պահանջում են անհապաղ ազատ արձակել Ա․ Թավադյանին։
Նշենք, որ այս պահին դատարանը դռնփակ նիստում քննում է Ա․ Թավադյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։
«5-րդ ալիք» ՀԸ գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ շշուկներ կան, որ հանձնարարվել է մերժել Ա․ Թավադյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Ճշտող հարցին՝ ով է հանձնարարել, Հարությունյանը պատասխանեց՝ այս երկրում միայն մեկ հոգի է հանձնարարում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24–ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորել էին կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով: