Հրապարակը «բացելու» են, ու աշխարհով մեկ խայտառակ լինենք... Երևանի այդ հատվածում մուսուլմաններ են ապրել


12:13 , 20 հունվար, 2020

Խորհրդային երկրի ամենահայտնի ու ճանաչված հնէաբաններն ու մասնագետներն, ովքեր ժամանակին Կարմիր բլուրն ու Էրեբունին պեղեցին, Արգիշտիի սեպագիր արձանագրությունները գտան ու վերծանեցին, փաստորեն, այդքան ուղեղ չունեին, որ հրապարակի տակ մնացած պարսիկների տների նկուղների մասին խոսեին, գրեին ու հոգ տանեի՞ն…

Հրապարակը «բացելու» են, ու աշխարհով մեկ խայտառակ լինենք... Պարսկական շինություններ են լույս աշխարհ գալու... Երևանի այդ հատվածում մուսուլմաններ են ապրել... Փողոցների անուններն էլ են պարսկական կամ թուրքական են եղել՝ Թափաբաշ, Մուսաֆա Սուփխի և այլն...

Ինչ-որ մեկի հիվանդ երևակայության արդյունքում ոչ ոք իրավուք չունի կպնելու Հայաստանի ամենակատարյալ ճարտարապետական համալիրին։

Ասեմ ավելին՝ պետք ա հանել Վանոյի՝ քաղաքապետ եղած ժամանակ այնտեղ տնկած և հրապարակի հետ ոչ մի աղերս չունեցող սև ջահանման լուսատու սյուները։ Թամանյանական հրապարակը լուսավորվել ա վերևից՝ շենքերի տանիքներից, ահռելի լուսատուների միջոցով...

Վերջում ավելացնեմ, որ դեմոկրատական երկրներում (իսկ շատերդ պնդում եք, որ Հայաստանը հիմա այդպիսի երկիր ա) նման հարցերը որոշվում են հանրաքվեով։ Գլենդելի կիսախարխուլ ու տհաճ կենտրոնում «Ամերիկանա» հրաշալի համալիրը կառուցելուց առաջ իշխանությունները հանրաքվե անցկացրին, ու միայն բնակիչների «դաբռոյից» հետո այն կառուցվեց:

Հ․Գ․ Գլենդելից ՀՀ կառավարությունում գրագետ մարդ կա, հարցրեք, կասի...