Tert.am-ը գրում է.
Բրազիլիայում արտասովոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ուղղաթիռը ջարդուփշուր է արել չափազանց մոտ տարածքով անցնող բեռնատարի թափքը: Ինչպես հաղորդում է life.ru-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին, վթարը տեղի է ունեցել հունվարի 18-ին` Ակրի նահանգի Ռիու Բրանկու քաղաքում:
Բեռնատարը չափազանց վտանգավոր գոտում է հայտնվել՝ մոտենալով ուղղաթիռին, որը գործարկված շարժիչով կանգնած է եղել ճանապարհի կենտրոնում: Ուղղաթիռի շեղբերը խոցել են մեքենան՝ բառացիորեն այն մաս-մաս անելով: Ուղղաթիռի շեղբերը նույնպես վնասվել են: Անձնակազմը, վարորդը և ուղևորները կատարվածի հետևանքով չեն տուժել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։