Մերկապարուհիները ուժով պահել են հաճախորդին և նրան զրկել 33 հազար բրիտանական ֆունտից


06:49 , 20 հունվար, 2020

Ոստիկանությունը բրիտանական For Your Eyes Only ակումբի մերկապարուհիներին կասկածում է այն բանում, որ նրանք ուժով պահել են իրենց հաճախորդներից մեկին և նրան զրկել 33 հազար բրիտանական ֆունտից: Այս մասին հաղորդում է Sun-ը:

Ըստ քննիչների վարկածի՝ հաճախորդը իր կամքին հակառակ հաստատությունում է մնացել շուրջ 8 ժամ: Նա ակումբ է եկել առավոտյան 4:25-ին և հեռացել միայն կեսօրին, երբ For Your Eyes Only-ն արդեն փակ էր: Իրավապահները ենթադրում են, որ տղամարդուն միտումնավոր խմեցրել են, իսկ հետո նրան ստիպել փողերը փոխանցել հաստատության և պարուհիներից մեկի հաշվին:

Ակումբում գտնված աղջիկներից մեկը պատմել է, որ տղամարդը ակումբ էր եկել մաքուր հագնված՝ սպիտակ վերնաշապիկով, ոչ շատ հարբած, սակայն շուտով եղել է ուժեղ ալկոհոլային հարբածության վիճակում: Հաճախորդը հայտարարել է, որ չի հիշում, թե ինչպես է փոխանցել փողերը: Ոստիկանությունը ժամանակավորապես փակել է ակումբը՝ մինչև տեղի ունեցածի հանգամանքների պարզաբանումը: